Հրդեհը ոչնչացրել է Միլանի բարձրահարկ բնակելի շենքը

Աննա Կոստանյան 30.08.2021 - 15:43
30.08.2021 - 15:43 դիտում

Հրդեհ է բռնկվել Միլանի հարավային շրջանի բազմաբնակարան շենքում, հաղորդում է Euronews-ը:

Կրակը սկսել է տարածվել շենքի 15-րդ հարկից և վնասել ամբողջ շենքը: Բարեբախտաբար հաջողվել է տարհանել բոլոր բնակիչներին, տուժածներ չկան: Կրակից վնասվել է նաև շենքի մոտ կայանած մոտ 20 մեքենա:

Հրդեհի պատճառն առայժմ պարզ չէ: Հրշեջները շարունակում են կրակի դեմ պայքարը վերին հարկերում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ