Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը

Հրաչ Սահակյան 9.01.2021 - 19:58
9.01.2021 - 19:58 դիտում

Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը՝ հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Առաջին անհրաժեշտության ապրանքները, բժշկական պարագաները, հագուստը և սնունդը նախատեսված են պատերազմից տուժած ընտանիքներին աջակցության համար:
Թռիչքը կայացել է Հունաստանի հայկական կապույտ խաչի, Հայկական գթության խաչի և Հայ օգնության միության ջանքերով, նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ