Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

4.11.2021 - 22:37 դիտում

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 63,6 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Բաչկովը մրցեց Կուբան ներկայացնող Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, կուբացի Էնդի ԳոմեսԿրուզի և զիջեց 5:0 հաշվով: Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ: Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Չալոյանը մրցեց Ադրբեջանի ներկայացուցչի հետ և առավելության հասավ 5:0 հաշվով: Եզրափակիչը կկայանա նոյեմբերի 5-ին։ Գերծանր քաշայինկարգում Հայաստանն առաջին անգամ է մրցանակակիր ունենալու աշխարհի առաջնությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ