ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը

19.05.2022 - 19:10 դիտում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում՝ իր հաղորդագրության մեջ պնդելով, թե իբր մայիսի 19-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ