Հաստատվել է Հյուսիս-հարավ ծրագրի Երևան – Գյումրի – Բավրա ճանապարհահատվածի շինարարության մրցութային փաթեթը

19.05.2022 - 19:14 դիտում

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի (կմ 38+450 կմ 90 + 191 հատված) վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ 2-ի շրջանակներում Մ1 Երևան – Գյումրի – Բավրա կմ 37+545 մինչև կմ 71+435 (մոտ 34 կմ) ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաթեթը։

Փոխվարչապետի գրասենյակից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (Տրանշ 2) ֆինանսավորման համար ներդրումային վարկ տրամադրելու նպատակով:

Ծրագրի շրջանակներում 2021-2023 թվականների ընթացքում նախատեսվում է իրականացնել Մ1 Երևան – Գյումրի – Բավրա, Ագարակ համայնքի մոտակայքում կմ 29+600 մինչև կմ 37+545 (մոտ 8 կմ) ճանապարհահատվածի և Մ1 Երևան – Գյումրի – Բավրա կմ 37+545 մինչև կմ 71+435 (մոտ 34 կմ) ճանապարհահատվածի  շինարարական աշխատանքներ։

Կառավարման խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ