Ուկրաինայի եվրաինտեգրման վերաբերյալ ռազմավարական անորոշությունը հարկավոր է դադարեցնել. Կուլեբա

19.05.2022 - 19:01 դիտում

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան անդրադարձել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի առաջարկին՝ ստեղծելու ինտեգրման նոր ասոցիացիա, որում կընդգրկվեն Եվրամիության բոլոր պետությունները և դրան անդամակցության թեկնածու երկրները։

«Վերջին տարիներին Ուկրաինայի եվրոպական ինտեգրման վերաբերյալ ԵՄ որոշ մայրաքաղաքների ռազմավարական անորոշությունը ձախողվել է, դա հարկավոր է դադարեցնել: Կիևին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակը փոխարինող ձևաչափեր պետք չեն, որոնք ցույց են տալիս Ուկրաինայի նկատմամբ երկրորդ կարգի վերաբերմունք և վիրավորում են ուկրաինացիների զգացմունքները»,- գրել է Կուլեբան Twitter-ի միկրոբլոգում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ