Հաստատվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք

Գոհար Ստեփանյան 9.03.2021 - 11:03
9.03.2021 - 11:03 դիտում
Մարտի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175198 դեպք, որոնցից 165096-ն` առողջացած, 3232-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6038 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 755348 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 1643 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 182 նոր դեպք: Ունենք 142 առողջացած և 7 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 832 է:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ