Հայրենիքի պաշտպանների համար կկազմակերպվեն դասընթացներ՝ ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով

Աստղիկ Խաչատրյան 20.05.2021 - 11:49
20.05.2021 - 11:49 դիտում

ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Այն ստորագրել են ուսումնական կենտրոնի տնօրեն Արթուր Մարտիրոսյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։

Համագործակցության հուշագրի համար հիմք է հանդիսացել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի վերջերս կենտրոն այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Կոմիտեի ղեկավարն առաջարկել էր զինվորների համար անվճար դասընթացներ կազմակերպել՝ հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինվորներին են ներկայացվել 2020 թ․ կատարված աշխատանքների հաշվետվությունը, հարկային և մաքսային ոլորտի գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև ՊԵԿ ստորաբաժանումների աշխատանքային առանձնահատկությունները։ Կոմիտեի մասնագետներն ընդգծել են, որ կառույցի հիմնական առաքելությունը ոչ թե ստուգումներն ու վերահսկողական գործառույթներն են, այլ տնտեսվարողին աջակցելը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ