Հայկական և ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ․ ՌԴ ՊՆ

Աստղիկ Խաչատրյան 28.06.2023 - 21:25
28.06.2023 - 21:25 դիտում

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք, ինչի հետևանքով հայկական և ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի վերաբերյալ։

Մարտակերտի, Մարտունու և Շուշայի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-սավում է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ