Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1013 դեպք

Գոհար Ստեփանյան 13.12.2020 - 11:10
13.12.2020 - 11:10 դիտում
Դեկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148325 դեպք, որոնցից 125169-ն` առողջացած, 2486-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20053 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 548359 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3119 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1013 նոր դեպք: Ունենք 648 առողջացած և 24 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 617 է:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ