Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 973 դեպք

Գոհար Ստեփանյան 26.10.2020 - 11:12
26.10.2020 - 11:12 դիտում

Հոկտեմբերի 26-ին դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 78 810 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 973-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 51 162 (+254) մարդ, այս պահին բուժվում է 26 113-ը (+2781):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1535 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1196-ը (+16), իսկ այլ պատճառներով՝ 339-ը (+2):

Մեկ օրում մահացել է 18 մարդ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ