Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգը ցուցաբերում է բացահայտ լկտի պահվածք. Վահրամ Պողոսյան

Գոհար Ստեփանյան 26.10.2020 - 11:02
26.10.2020 - 11:02 դիտում

Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ, որը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի բնութագրմամբ, Ալիևի վարչակարգի ցուցաբերած բացահայտ լկտի պահվածք է ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ:

Պողոսյանը հայտարարել է. «Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի հաղթանակ»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ