Ռուսաստանը դեմ է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի ռազմական լուծմանը. Լավրով

Գոհար Ստեփանյան 26.10.2020 - 11:19
26.10.2020 - 11:19 դիտում

Մոսկվան դեմ է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի ռազմական լուծմանը և կոչ է անում բոլոր արտաքին խաղացողներին զերծ մնալ ռազմական սցենարից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք չենք թաքցնում, որ չենք սատարում դիրքորոշմանն այս խնդրի ռազմական լուծման հնարավորության և ընդունելիության վերաբերյալ: Երկու ժողովուրդներին՝ հայերին և ադրբեջանցիներին, համարելով բարեկամ և եղբայրական, մենք չենք կարող կիսել նման նկրտումները», – ասել է Լավրովը «Աթենքին և Մակեդոնիայի լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում:

Նա հիշեցրել է՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարներ, հստակ արտահայտվել են «բացառապես քաղաքական» կարգավորման օգտին:

«Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին «խաղացողներին» անել ամեն ինչ ռազմական սցենարը բացառելու համար, կողմերի հույզերը սառեցնելու, ակտիվացնելու աշխատանքը՝ խաղաղության գործընթացը վերսկսելու պայմաններ ստեղծելու համար», – ամփոփել է Լավրովը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ