Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

22.02.2026 - 21:10 դիտում

Փետրվարի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է․ Հրազդան գետի մեջտեղում հայտնաբերվել է տղամարդու մարմին։

Մահացածի մարմինը գետից դուրս բերելու համար ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ դեպք՝ պարզվում է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ