Երկուհազարականների սկզբին դա երազանք էր, հիմա մեծ ոգեւորությամբ փաստում են՝ հաճելի իրականություն: Գյումրիում տարեցտարի ավելանում են սպորտային պարերով, մասնավորապես լատինամերիկյան ծրագրի մաս կազմող պարերով հետաքրքրվածների թիվը: «Կաստանյետ» պարային ստուդիայի սաներն այս ընթացքում հասցրել են իրենց ելույթներով աչքի ընկնել միջազգային հարթակներում: Վերջինը Սոչիում կայացած ամենամյա մրցաշարն էր, որտեղից հաղթանակներով են վերադարձել: