Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն. տեսանյութ

Հրաչ Սահակյան 26.02.2021 - 22:39
26.02.2021 - 22:39 դիտում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Լրագրողների հետ վերջին ճեպազրույցի ընթացքում խոստացել էի ներկայացնել ռազմարդյունաբերական ընկերությունների մշակումների մասին պատմող տեսահոլովակներից մեկը:

Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության՝ մեծ հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար նախատեսված հարվածային անօդաչու թռչող սարքը։

Այս պահին ընթանում են սարքի պետական փորձարկումները։

Առաջիկայում նմանատիպ ձևաչափով ձեր ուշադրությանը կներկայացվեն հայկական ռազմարդյունաբերական համալիրի այլ նոր մշակումներ ևս»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ