Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է

14.07.2026 - 12:24 դիտում
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է։ Կատարվում են կողնակների լրացման, կողային առուների կառուցման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Նշված աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կգծանշվի, կկահավորվի։
Շինաշխատանքները մեկնարկել էին անցած տարի, հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ