Իր հերթին Իրանը հայտարարել է, որ հարվածել է Հորդանանում և Բահրեյնում ամերիկյան ավիաբազաներին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նշել է որ ոչնչացվել են Patriot հակաօդային պաշտպանության համակարգի ռադարը, ԱՄՆ 5-րդ նավատորմի օդային հսկողության ռադարը և Բահրեյնում վաղ նախազգուշացման ռադարային համակարգը։ ԱՄԷ-ի պաշտպանության նախարարության տվյալով՝ իրանական հրթիռները Հորմուզի նեղուցում հարվածել են նաև «Մոմբասա» և «Ալ-Բահիա» տանկերներին: Հայտնի է մեկ զոգի, երեք վիրավորի մասին: Իրանում պնդում են, որ լցանավերը խախտել են նեղուցով անցնելու արգելքը, որը սահմանել էր Թեհրանը:
