Կյանք՝ կյանքի դիմաց. հուշակոթող՝ ի հիշատակ հերոս Սամվել Հովակիմյանի

Lուսինե Պողոսյան 11.09.2021 - 17:44
11.09.2021 - 17:44 դիտում

Ուրախ, կենսախինդ , ընկերասեր, լավն ու վատը ճիշտ գնահատող գյումրեցի, ում համար հայրենիքի սերը վեր էր ամեն ինչից, ընդհուպ ծնողական խոսքից: Այսպիսին էր Սամվել Արթուրի Հովակիմյանը : Սամվելը զոհվել է Հադրութում Արցախյան 44-օրյա պատերազմում: Անհողդողդ բնավորությամբ եւ համառությամբ աչքի ընկնող Սամվելին ոչ ոք չէր կարողացել հետ պահել հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվելու հարցում: Սամվելը մասնակցել էր նաև Ապրիլյան պատերազմին , պարգևատրվել «Քաջարի մարտիկ» կրծքանշանով եւ հայրենիքի անվտանգությանը սպառնացող պատերազմի լուրը չէր կարողացել անտեսել: Ասել է՝ ինքը անելիք ունի. ընկերները իր կարիքն ունեն: Երգի մեջ ծնված և երգով ապրող հերոսը ռազմաճակատ մեկնեց երգով , հույսով, որ կվերադառնա հաղթանակած:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ