Լավրովը և Բայրամովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը

10.03.2022 - 23:47 դիտում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում` Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։

«Կողմերը պայմանավորվել են նպաստել «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի երկրորդ նիստը հնարավորինս շուտ անցկացմանը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

ԱԳ նախարարները քննարկել են փետրվարի 22-ին ստորագրված Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական փոխգործակցության հռչակագրի դրույթների իրագործմանն ուղղված հետագա քայլերը։

Կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի մի շարք թեմաների:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ