Այսօր Սպահանի մոտ Խոմեյնիշահր շրջանում իրանական բանակի ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Զոհվածների թվում են երկու օդաչուներ, ինչպես նաև մրգի և բանջարեղենի շուկայի երկու աշխատակիցներ. Ուղղաթիռն ընկել է շուկայի վրա։
