Իրանը բարձրացրել է վրեժի կարմիր դրոշը

6.01.2024 - 17:47 դիտում

Իրանում կարմիր դրոշ է բարձրացվել շիաների սրբազան Կում քաղաքի Ջամքարան մզկիթի վրա՝ հայտնում է Fars գործակալությունը։

Այն հայտնվել է մզկիթի գմբեթին Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, նույն դրոշը բարձրացվել է 2020 թվականին` Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահից հետո:

Շիա ավանդույթի համաձայն` կարմիր դրոշները խորհրդանշում են և՛ անարդարացիորեն թափված արյունը, և՛ սպանվածի վրեժը լուծելու կոչը։

Չորեքշաբթի Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման քաղաքում տեղի են ունեցել պայթյուններ Սուլեյմանիի մահվան չորրորդ տարելիցի հիշատակին նվիրված արարողության ժամանակ: IRNA գործակալության տվյալով՝ ահաբեկչության հետևանքով մահացել է 89 մարդ, որոնցից 12-ը՝ մինչև 15 տարեկան երեխաներ, ընդհանուր առմամբ տուժել է 284 մարդ։

Պայթյունները, ինչպես նշում է իրանական մեկ այլ գործակալություն՝ Tasnim-ը, իրականացվել են հեռակա կարգով. պայթուցիկներով երկու պայուսակ գտնվել է Քերման քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ։

Իրանի Անվտանգության և իրավապահ մարմինների հարցերով ներքին գործերի փոխնախարար Սեյեդ Մաջիդ Միրահմադին հայտնել է, որ պայթյուններն իրականացրել է երկու մահապարտ ահաբեկիչ: Նրանցից մեկը եղել է  Տաջիկստանի քաղաքացի, երկրորդի ինքնությունը դեռ պարզ չէ, ձերբակալվել են պայթյուններին մասնակից մի շարք անձինք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ