Իսրայելը հայտնել է, որ զորքեր է տեղակայել` Լիբանանից ներխուժման հնարավորության պատճառով

9.10.2023 - 19:44 դիտում

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի գրասենյակը հայտնել է, որ զորքեր են տեղակայել՝ Լիբանանից ներխուժման սպասման պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Մենք հաղորդում ենք ստացել, որ մի քանի կասկածյալներ Լիբանանի տարածքից մտել են Իսրայելի տարածք։ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը տեղակայվել են այդ տարածքում»,- նշել է պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ: Իսրայելական բանակի ռադիոն հայտնել է, որ տղամարդկանց նկատել են Ադամիտ քաղաքի մոտ, որը գտնվում է Լիբանանի սահմանամերձ Ալմա ալ-Շաաբ և Զահաջրա քաղաքների դիմաց:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ