Իսրայելական բանակը հարված է հասցրել սիրիացի զինվորականներին

Գոհար Ստեփանյան 18.11.2020 - 11:25
18.11.2020 - 11:25 դիտում

Իսրայելի պաշտպանության բանակը հարված Է հասցրել սիրիացի զինվորականներին եւ «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերին: Այդ մասին ասվում Է Twitter-ում զետեղված նրա հայտարարության հետ:

Ավելի վաղ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հաղորդել Էր, որ Արաբական Հանրապետության հակաօդային պաշտպանությունը ետ Է մղել իսրայելական ավիահարվածը Դամասկոսի երկնքում: Գնդակոծությունը, ենթադրվում Է, կատարվել Է Գոլանի բարձունքների կողմից, մի քանի հրթիռ հաջողվել Է խոցել: Արդյունքում զոհվել Է երեք զինծառայող, մեկը տուժել Է:

Ինչպես հետեւում Է իսրայելացիների հայտարարությունից, դա նրանց պատասխանն Է սիրիացիների կողմից մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքերի տեղադրմանը «Ալֆա» գծի մերձակայքում, որը բաժանում Է երկու երկրները: Սիրիայի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու պետությունների ստեղծման ժամանակներից ի վեր նրանք գտնվում են պատերազմական իրադրությունում:

Մասնավորապես, նրանք բազմամյա տարածքային հակամարտություն ունեն Գոլանի բարձունքների պատճառով:

Իսրայելի զինվորականները քանիցս հարված են հասցրել Սիրիայի օբյեկտներին՝ իրենց գործողությունները բացատրելով ժամանակակից սպառազինությունները թշնամիների ձեռքը հայտնվել թույլ չտալու ձգտմամբ: Առաջին հերթին խոսքը լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մասին Է, որը տարածաշրջանում մարտնչում Է Բաշար Ասադի կողմում եւ վերահսկվում Է Թեհրանի կողմից: «Ալ-Քուդս»-ն Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի» Էլիտար ստորաբաժանում Է, որը պատասխանատու Է Իրանի սահմաններից դուրս գործողությունների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ