Մարտունիի և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները

Գոհար Ստեփանյան 18.11.2020 - 11:45
18.11.2020 - 11:45 դիտում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների աջակցությամբ նոյեմբերի 17-ին, մինչև ուշ երեկո, Մարտունիի և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ռազմական գործողությունների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակվում են` ներառելով նոր, ավելի ընդգրկուն տարածքներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ