ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետը երկարաձգող նամակ-համաձայնագիրը

Գոհար Ստեփանյան 18.11.2020 - 11:16
18.11.2020 - 11:16 դիտում

ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I – Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը:

Այս համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառվարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

«Այս վարկային համաձայնագրով նախատեսված էր կառուցել Հրազդանի տարածաշրջանից, մասնավորապես, Դդմաշենից մինչև Վրաստանի սահման էլեկտրահաղորդման գիծ, Դդմաշենում՝ ենթակայան և Այրումում՝ փոխակերպիչ կայան, որը հնարավորություն կտա Հայաստանի էներգոհամակարգին զուգահեռ աշխատանք ապահովել և՛ Իրանի, և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի հետ միաժամանակ»,- ասաց Վարդանյանը:

Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020թ. հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց II – Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրով նախատեսվում են Վարկային համաձայնագրի 3.2 հոդվածով սահմանված կարգով մասհանումներ, համաձայն որի մասհանումների պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու են մասհանումների կատարման ժամկետը երկարաձգում՝ նա ասաց, որ նախորդ կառաավարության կողմից ծրագիրը ժամանակավորապես կասեցվել էր, և չէր իրականացվում, որպեսզի գնահատվեին դրա տեխնիկատնտեսական արդյունավետությունը և այլ հնարավոր իրականացման մեթոդները:

Նախագիծն ընդունվեց միաձայն` 71 «կողմ» ձայնով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ