Ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով ձերբակալվել է ևս 2 անձ

Աստղիկ Խաչատրյան 18.06.2021 - 19:21
18.06.2021 - 19:21 դիտում

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներին ընտրակաշառք առաջարկելու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերը նշված վարչական շրջանի մի խումբ բնակիչներ նախնական համաձայնությամբ հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն վարչական շրջանի ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021 թվականի մայիս-հունիս ամիսներին առաջարկել և խոստացել են 20.000-ական ՀՀ դրամ կաշառք:
Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Գ. Ա.–ն և Հ. Է.-ն:

Ըստ աղբյուրի՝ նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ