Լռության օր. Ախուրյանում և Արթիկում ընտրատեղամասերը կահավորվում են

Աստղիկ Խաչատրյան 24.10.2026 - 16:39
24.10.2026 - 16:39 դիտում

Հոկտեմբերի 25-ին, Ախուրյան և Արթիկ համայնքներում ավագանու ընտրություններ են։ Այսօր լռության օր է, իսկ ընտրատեղամասերում ավարտին են հասցնում քվեարկության կազմակերպման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։ Տեղամասերը կահավորվում են, ստանում անհրաժեշտ գույքն ու տեխնիկասարքավորումները։ Գործընթացին հետևում են թիվ 32 և թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ