Համայնքապետերը ահաբեկում և սպառնում են բնակիչներին

Աննա Կոստանյան 18.06.2021 - 18:14
18.06.2021 - 18:14 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Նազելի Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ Շիրակի մարզի մի քանի համայնքի ղեկավարներ սպառնալիքներ են հնչեցնում իրենց համայնքի բնակիչներին, ահաբեկում են և խոստանում են հաշվեհարդար լինել հունիսի 21-ին, եթե իրենց քվեն չտան հօգուտ Քոչարյան Ռոբերտի:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
««Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված Շիրակի մարզի մի քանի համայնքի ղեկավարներ շարունակում են իրենց քաղաքական ուժի անօրեն ձեռագիրը: Տարբեր սպառնալիքներ են հնչեցնում իրենց համայնքի բնակիչներին, ահաբեկում են և խոստանում են հաշվեհարդար լինել հունիսի 21-ին, եթե իրենց քվեն չտան հօգուտ Քոչարյան Ռոբերտի։
Այսօր էլ ստիպողաբար համայնքային ենթակայության կառույցների աշխատակիցներին ուղարկում են Երեւան հանրահավաքի։
Սա հերթական և խայտառակ ամոթալի դրսևորումն է, որը նախկին իշխանությունների և նախկին բարքերի հստակ արտացոլումն է:
❗️❗️❗️Հարկ եմ համարում հիշեցնել, որ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որեւէ եղանակով խոչընդոտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 1-3 տարի ժամկետով։
Իրավապահները եւս տեղեկացված են խնդրին։
Յուրաքանչյուր քաղքացու կողքին եմ, չփորձեն մեր կամքն ու ոգին կոտրել։ Ցանկացած նման դեպքի պարագայում արագ կապ հաստատեք ինձ հետ, որ խնդրով օպերատիվորեն զբաղվենք»,- գրել է նա:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ