Դուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ են. փակվել են ճանապարհները. հետաձգվել են չվերթները

Աստղիկ Խաչատրյան 16.04.2024 - 21:45
16.04.2024 - 21:45 դիտում

Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի է ունեցել բնական աղետ, որն ամենածանրն է եղել  վերջին մի քանի տարիների ընթացքում:

Դուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ են: Օդանավակայանում որոշ երթուղիներ արգելափակվել են, 17 չվերթ հետաձգվել է, իսկ մետրոյի Onpassive կայարանը հեղեղվել է, հայտնում է Khaleej Times-ը։

ԱՄԷ-ի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է ապրիլի 16-ին նախատեսված բոլոր հանդիպումները չեղարկելու մասին։

Այժմ ԱՄԷ-ի տարբեր շրջաններում տեղի են ունենում հավասար ինտենսիվության անձրևներ՝ ամպրոպով և կարկուտով, ինչպես նաև քամու ուժեղ պոռթկումներով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ