Դժբախտ պատահար Գյումրի-Բավրա ավտոճանապարհին

13.03.2022 - 13:10 դիտում

Այսօր՝ մարտի  13-ին,  ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի  «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում ճակատ-ճակատի բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և DAF  մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ում հրդեհ է  բռնկվել, իսկ  3 հոգի, որոնցից երկուսը տարբեր  աստիճանի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են Աշոցքի բժշկական կենտրոն, իսկ մեկը՝ Գյումրու բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել, ժամանած  հրշեջները  մարել են Opel-ում առաջացած հրդեհը, որից հետո ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է մոխրացած դի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում  է, որ քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ  մահացածն ու վիրավորները ծառայում են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում:

0 մեկնաբանություն
12

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ