Հայ մարզիկները մեդալներով են վերադարձել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից

13.03.2022 - 11:16 դիտում

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Նարեկ Հարությունյանը (79 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ։

57 կգ քաշային Էդիկ Հարությունյանն էլ 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել բրոնզե մեդալակիր։

Բրոնզե մեդալ նվաճելուն մոտ էր նաև 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը, ով, սակայն, 1-2 հաշվով պարտություն է կրել վճռորոշ գոտեմարտում։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ