Գուրգեն Սարգսյանը և Մերուժան Հարությունյանը հետմահու պարգևատրվել են Արիության մեդալով

Աստղիկ Խաչատրյան 19.11.2021 - 21:20
19.11.2021 - 21:20 դիտում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գուրգեն Աշոտի Սարգսյանին Արիության մեդալով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գուրգեն Աշոտի Սարգսյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Մերուժան Արթուրի Հարությունյանը ևս պարգևատրվել է Արիության մեդալով:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ