Գյումրիում և Արթիկում սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն բազմաբնակարան շենքերի գույքի նորոգումներ

Աննա Կոստանյան 29.07.2022 - 14:36
29.07.2022 - 14:36 դիտում

Շիրակի մարզի Գյումրի և Արթիկ համայնքներում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառման աշխատանքներ։

Ծրագրերի ընդհանուր արժեքը 922․3 մլն դրամ է, գումարի 45%-ը կհամաֆինանսավորի Կառավարությունը։

Ծրագրից օգտվելու է 1400 բնակիչ, կառուցվող մակերեսը՝ 19175 քմ։

Իրականացվելու է Գյումրի քաղաքի 3 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացում (Մուշ 2 թաղ., 7-1 շենք, Ե.Չարենցի 7Ա շենք, Պ.Սևակի 1 շենք) և Արթիկ բնակավայրի 6 բազմաբնակարան շենքերի տանիքների (Աբովյան 20 շենք, Աբովյան 21 շենք, Իսահակյան 19 շենք, Լմբատ 2 թաղ., 36 շենք, Տոնականյան 24 շենք, Տոնականյան 33 շենք) վերանորոգում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ