Կոլումբիայի կառավարությունը եռօրյա ազգային սուգ է հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին՝ հաղորդում է Le Figaro-ն։
Կիջեցվեն երկրի բոլոր կառավարական շենքերի, ինչպես նաև արտերկրում գտնվող դեսպանատների ու հյուպատոսությունների վրայի ազգային դրոշները։
Վերջին տվյալներով՝ Կոլումբիայում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է 254 մարդ, վիրավորվել են հազարավորները, որոնողակափրկարարական աշխատանքը շարունակվում է։
