Պուտինը սպառնում է «հայելային» պատասխանել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանմանը

12.08.2026 - 17:36 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների ժամանակ մեկնաբանել է եվրոպական երկրների կողմից ռուսական նավերի կալանումը։

«Իհարկե սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ծովահենություն և ավազակություն։ Եվ եթե դա գործնականում իրականացվի, մենք ստիպված կլինենք հակադարձել նույն կերպ»,- ասել է ՌԴ նախագահը և ընդգծել, որ պատասխանը կարող է լինել ցանկացած վայրում, որտեղ իրենք կհամարեն անհրաժեշտ ու նպատակահարմար, այդ թվում՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի պատասխանատվության գոտում:

ԵՄ երկրները և Մեծ Բրիտանիան կալանում են ռուսական ստվերային նավատորմին պատկանող նավերը՝ սովորաբար կեղծ դրոշների ներքո գործելու կասկածանքով։ Օրինակ՝ հունիսի վերջին Ֆրանսիան Սիցիլիայի ափերի մոտ կալանել է Deliver լցանավը։ Այն նավարկում էր Կամերունի դրոշի ներքո, սակայն նրա գրանցումը այդ երկրում չեղյալ էր հայտարարվել կալանումից մի քանի շաբաթ առաջ։ Ռուսաստանի իշխանությունները նման գործողությունն անվանում են ծովահենություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ