Թրամփի վարչակազմը նախատեսում է 927 միլիոն դոլար ծախսել Սպիտակ տան հիմնանորոգման համար. The Washington Post

Աստղիկ Խաչատրյան 12.08.2026 - 21:05
12.08.2026 - 21:05 դիտում

Թրամփի վարչակազմը նախատեսում է 927 միլիոն դոլար ծախսել Սպիտակ տան հիմնանորոգման համար: Այդ մասին հայտնել է The Washington Post-ը: Պարբերականը նշել է, որ գաղտնի պայմանագրերը ներառում են Լաֆայեթ-սքվեր պարկի ծախսերը, ուղղաթիռային հարթակի, այցելուների զննման նոր կենտրոնի կառուցումը և այլ նախագծեր, որոնց ընդհանուր ծախսերը կազմում են առնվազն 927 մլն դոլար:

The Washington Post-ի տվյալներով՝ ֆինանսավորման հիմնական աղբյուրը լինելու են քաղաքացիների հարկերը։ Թրամփը, իր հերթին, բազմիցս պնդել է, որ նախագիծը վճարվում է բացառապես մասնավոր դոնորների կողմից, ուստի բյուջեից ֆինանսավորում չի պահանջվի։

Անցյալ շաբաթ ԱՄՆ վերաքննիչ դատարանը Թրամփի վարչակազմին պարտավորեցրել էր դադարեցնել Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի կառուցման լայնածավալ նախագծի իրականացումը: ԱՄՆ նախագահը խոստացել է բողոքարկել այդ որոշումը Գերագույն դատարանում:

Թրամփն այս տարվա փետրվարին հայտարարել էր, որ հատուկ հանձնաժողովը կանաչ լույս է վառել Սպիտակ տան նոր պարահանդեսային դահլիճ կառուցելու իր ծրագրի համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ