Ֆուտբոլային նոր մրցաշրջանի մեկնարկը

Աննա Կոստանյան 29.07.2022 - 14:25
29.07.2022 - 14:25 դիտում

Այսօր պաշտոնապես մեկնարկելու է Հայաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի առաջնությունը: Բացման խաղում հարաբերությունները կպարզեն էլիտայի ուղեգիր նվաճած Լեռնային Արցախն ու Չարենցավանի Վանը: Վաղը պայքարի բովում կներգրավվեն եւս 4 թիմեր: Նոան կհյուրընկալի անցած մրցաշրջանի լավագույն եռյակը եզրափակած Ալաշկերտին, իսկ Ուրարտուի մրցակիցն է դարձել նախորդ առաջնության արծաթե մրցանակակիր մայրաքաղաքի Արարատ-Արմենիան, որին մարզում է գյումրեցի մասնագետ Վարդան Բիչախչյանը: Եվ վերջապես կիրակի օրը՝ հուլիսի 31-ին, իր նորամուտն էլիտայում կնշի մեր քաղաքի վարպետ թիմը՝ Շիրակը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ