Բելառուսի իշխանությունները երկարաձգել են հանրապետությունից հացահատիկի արտահանման արգելքը, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ

12.03.2022 - 19:37 դիտում

Բելառուսը կես տարով երկարաձգել է հացահատիկի հիմնական տեսակների արտահանման արգելքը: Սահմանափակումները վերաբերում են նաև ԵԱՏՄ անդամ երկրներին: Համապատասխան որոշումն ընդունել է Նախարարների խորհուրդը:

Արգելքը վերաբերում է ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկաձավարի, կորեկի, մանրացված հացահատիկի, արևածաղկի սերմի և այլ հացահատիկների ու սերմերի արտահանմանը: Բացառություն է արվել հումանիտար օգնության և տարանցիկ փոխադրումների համար։

Հացահատիկի արտահանման սահմանափակումները Բելառուսում գործում են անցյալ տարվա օգոստոսի վերջից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ