Բելառուսը մինչև 2031 թվականը Ռուսաստանից գազ կստանա աշխարհում ամենացածր գնով

Աննա Կոստանյան 26.06.2023 - 17:24
26.06.2023 - 17:24 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բելառուս գործընկերոջը խոստացել է, որ մինչև 2031 թվականը Բելառուսը կստանա աշխարհում ամենացածր գնով գազը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում հայտնել է Մոսկվայում Բելառուսի դեսպան Դմիտրի Կրուտոյը:

Այժմ Մինսկը ռուսական գազի համար վճարում է 127,52 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Այդ գինը գործելու է մինչև 2026 թվականը։

Դեսպանը նաև հավելել է, որ Մինսկն ու Մոսկվան միութենական պետությունում միասնական արժույթի հարցը չեն դիտարկում։ «Դա քաղաքական հարց է, որը գոյություն ուներ 1999 թվականին մեր միութենական պայմանագրի ստորագրման պահին։ Բայց այսօր այդ թեման չկա։ Երկու նախագահները հրաժարվել են դրա քննարկումից»,- ասել է դեսպան Դմիտրի Կրուտոյը:

Նա նշել է, որ Բելառուսում լուծված են նաև «Միր» քարտերի օգտագործման հետ կապված բոլոր խնդիրները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ