Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Աննա Կոստանյան 26.06.2023 - 16:49
26.06.2023 - 16:49 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ:

Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ