Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթը

22.09.2026 - 17:11 դիտում

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան։ Նա մասնակցում է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։

Այս տեղեկությունը Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնել է  ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

Հիշեցնենք՝ Factor.am-ը տեղեկացրել էր, որ առավոտյան Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու։ Այն «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է առավոտյան ժամը 7-ին, վայրէջք կատարել 50 րոպե անց։ Վերադարձը սպասվում է այսօր 21։40-ին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ