Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ավագանու՝ 2017 թվականի որոշումներով համայնքային սեփականություն հանդիսացող՝ 12,13824 հա մակերեսով 9 հողամասերն օտարելու իրավաչափությունը: Այդ մասին հայտնում են գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ վերոնշյալ հողամասերը ձևական աճուրդ-վաճառքներով օտարելու վերաբերյալ քրեական գործը՝ 11 մեղադրյալների վերաբերյալ, Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է:
Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործին զուգահեռ՝ դատախազը 2026 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին 9 հողամասերի վերաբերյալ անցկացված աճուրդները որպես շինծու գործարք ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու վերաբերյալ պետշահերի 5 հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան:
Հայցադիմումներն ընդունվել են Հակակոռուպցիոն դատարանի վարույթ. 9 հողամասերի նկատմամբ կիրառվել են հայցի ապահովման միջոցներ։
