Հայաստանի Անկախության տոնը Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում նշվել է մշակութային մի շարք նախաձեռնություններով։ Տոնական միջոցառումների շրջանակում թանգարանի ցուցադրությունը համալրվել է Հովհաննես Շիրազի նոր դիմաքանդակով, որը թանգարանին նվիրաբերել է նկարիչ, մանկավարժ Էդուարդ Սեդրակյանը։
