Հայ-ֆրանսիական ևս մեկ հաջողված համագործակցություն. Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկ վերադարձել է Հայաստան

22.09.2026 - 14:27 դիտում

Նիցցայի բժշկական կենտրոններում մասնագիտական վերապատրաստում անցած 12 բժիշկ վերադարձել է Հայաստան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նախարար Անահիտ Ավանեսյանը, կարևորելով միջազգային փորձի փոխանակման կարևորությունը, մեր բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների անընդմեջ բարելավման անհրաժեշտությունը, ընդունել է Ֆրանսիայից վերադարձած բժիշկներին՝ նրանցից լսելու համագործակցության արդյունավետության վերաբերյալ կարծիքներ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Լազուրե Ափի Հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդի և «SOS-Armenie Cote d’Azur» ասոցիացիայի ներկայացուցիչները. ասոցիացիայի և առողջապահության նախարարության համագործակցությամբ է իրականացվում այս ծրագիրը:

Հանդիպմանը քննարկվել է նաև համագործակցության և մասնավորապես այս ծրագրի ընդլայնման հնարավորությունը, ըստ որի՝ բացի բժիշկներից՝ ծրագրի շրջանակում Ֆրանսիայում մասնագիտական վերապատրաստման հնարավորություն կունենան առողջապահության քաղաքականություն մշակողները, առողջապահական համակարգի ղեկավարները և մենեջերները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ