Բացարձակապես որևէ կերպ չեմ խրախուսել Լևոն Արոնյանի որոշումը. Սերժ Սարգսյան

Հրաչ Սահակյան 3.03.2021 - 20:52
3.03.2021 - 20:52 դիտում

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և ՀՀ երրորդ նախագա Սերժ Սարգսյանն անդրադարձել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի` Հայաստանից հեռանալու և ԱՄՆ հավաքականին միանալու մասին:

«Ես բացարձակապես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը: Նույնիսկ առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, օժանդակության հարցում, բայց նա ասել է, որ խնդիրը օժանդակության մեջ չէ: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,-  լրագրողների հետ զրույցում ասել է Սարգսյանը:

Օրեր առաջ շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանը. Արոնյանը հեռանում է Հայաստանից:  Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ