Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ՀՓՇ-ի առաջիկա անելիքների ծրագիրը

Հրաչ Սահակյան 3.03.2021 - 20:49
3.03.2021 - 20:49 դիտում

«Հայրենիքի փրկության շարժում»-ն առաջիկա օրերին հանդիպումներ կիրականացնի մարզերում, ինչպես նաև մարտի 6-ին հանրահավաք կանցկացնի Բաղրամյան պողոտայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 3-ին կազմակերպված հանրահավաքի վերջում ասաց շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Մենք այս երկու-երեք օրը շարժման մասնակիցներով կայցելենք մարզեր: Մենք պետք է կարողանանք մեր ձայնը հասցնել մարզերին, իսկ շաբաթ օրը, ժամը 15:00-ին մեծ հանրահավաք կիրականացնենք այստեղ»,- ասաց Մանուկյանը: Վազգեն Մանուկյանը նշեց, որ հնարավոր է անհրաժեշտ լինի իրականացնել նաև շատ ավելի կտրուկ գործողություններ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ