Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց Մ16 տարեկանների հավաքականները՝ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն

18.07.2022 - 20:12 դիտում

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց և կանանց տարբեր տարիքի հավաքականներն ավարտել են իրենց ելույթները Եվրոպայի առաջնություններում:

Տղամարդկանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն:

Կոսովոյում կայացած առաջնության եզրափակչում Հայաստանի հավաքականը մրցել է Անդորրայի թիմի հետ և 65:84 հաշվով պարտություն կրել՝ բավարարվելով արծաթե մեդալներով:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացող է դարձել Գրեգորի Գույուջյանը՝ վաստակած 18 միավորով:

Կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը ևս դարձել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն:

Ալբանիայում կայացած առաջնության եզրափակչում միմյանց դեմ մրցել են Հայաստանի և Կիպրոսի թիմերը: Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 42:58 հաշվով պարտվել է Կիպրոսին՝ նվաճելով առաջնության արծաթե մեդալները:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 18 միավորով:

Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականն էլ ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում:

Կայացած վերջին մրցավեճում Հայաստանի հավաքականը 64:70 հաշվով պարտվել է Կոսովոյի հավաքականին:

18 թիմերի պայքարում Հայաստանը զբաղեցրել է 16-րդ տեղը:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Մերի Գրիգորյանն էր՝ վաստակած 17 միավորով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ