Եվրամիությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը

18.07.2022 - 20:32 դիտում

Եվրամիությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանում այցով գտնվող Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Այսօրվա համաձայնագրով մենք պարտավորվում ենք ընդլայնել Հարավային գազային միջանցքը, կրկնապատկել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումները»,-նշել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նա նշել է, որ այսօր հիմք են ստեղծում այս ոլորտում նոր գործընկերության համար:

Ադրբեջանը և Եվրամիությունը հուլիսի 18-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ