Բախումներ Ալ-Աքսա մզկիթում. կա ավելի քան 40 վիրավոր

29.04.2022 - 21:04 դիտում

Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մոտ ուրբաթ առավոտյան վերսկսվել են բախումները պաղեստինցիների և իսրայելական ուժերի միջև։ Ավելի քան 40 մարդ է վիրավորվել։ Տուժածների կեսը հոսպիտալացվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում՝ գրում է Euronews-ը։

Իսրայելի ոստիկանության տվյալներով՝ պաղեստինցիներն օգտագործել են պայթուցիկներ և քարեր են նետել իրավապահների ուղղությամբ։ Վերջիններն էլ կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում հարյուրավոր մարդիկ են տուժել այս վայրերում անկարգությունների և փոխհրաձգությունների հետևանքով։

Միաժամանակ, մի քանի օր առաջ 250 000 մուսուլման Տաճարի լեռան վրա մասնակցել է իսլամում հարգված «Ալ-Կադրի գիշերների» առիթով աղոթքին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ